Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Ծանր ռոքը կօգնի հաղթահարել մահվան վախը. news.am

Ծանր ռոքը կօգնի հաղթահարել մահվան վախը. news.am

Հոլանդիայից գիտնականների խումբը Գերմանիայից գործընկերների հետ համատեղ պարզել է, թե որ երաժշտությունն է բարենպաստ ազդեցություն գործում մարդու վրա: Հաղորդվում է, որ այդ խնդրի դեմ պայքարում մարդկանց կարող է օգնել ծանր ռոքը:  Heavy metal մեղեդիներն օգնում են հաղթահարել դեպրեսիան եւ նվազեցնում են վախն անխուսափելի մահից: Գիտնականները նման եզրակացության են հանգել` վերլուծելով այն փորձարկման արդյունքները, որին 30 կամավոր է մասնակցել:

Բոլոր փորձարկվողները փորձարկումից առաջ անհատական տարբեր որակներ են ունեցել եւ տարբեր տրամադրություն: Կամավորները ծանր եւ հանդարտ երաժշտություն են լսել, ինչից հետո պարզվել է, որ ռոք ոճում երգերն օգտակար են մարդու համար եւ նրա մեջ չարություն չեն առաջացնում, ինչպես համարվում էր նախկինում: Պարզվել է, որ ռոքը դրական ազդեցություն է թողնում մարդկանց ինքնագնահատականի վրա. այն բարձրանում է նման մեղեդիներ լսելիս:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ենթադրվում էր, որ ծանր երաժշտությունը մարդուն ագրեսիվ է դարձնում, ինչպես նաեւ վնասում է առողջությանը, բայց այս  հետազոտությունը հերքել է նախկին տվյալները: Նշվում է նաեւ, որ առողջությանը վնասում է ցանկացած երաժշտություն, եթե այն բավականաչափ բարձր են լսում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 3rm.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ